Կարևոր տեղեկություն ՀԱՀ Մաթեմատիկայի քննության վերաբերյալ

ՀԱՀ Մաթեմատիկայի քննությունը ներառում է տարբեր բարդության մի շարք խնդիրներ և նախատեսված է նույնիսկ մաթեմատիկայի գերազանց գիտելիքներ ունեցող աշակերտների համար: Այսպիսով չի ակնկալվում, որ ՀԱՀ ընդունվելու համար դիմորդը անպայմանորեն պետք է կարողանա ճիշտ պատասխան տալ բոլոր հարցերին: Դիմորդների գնահատականները կորոշվեն մյուս դիմորդների քննության արդյունքների հարաբերակցությամբ: Գնահատականների վերաբերյալ հետևյալ հիմնական վիճակագրությունները կարող են օգտակար լինել միավորների մեկնաբանման համար: Սույն տվյալները պարբերաբար կթարմեցվեն նոր գնահատականների ի հայտ գալու դեպքում:
 
Ամենացածր 25%-ը ստացել է 0-ից մինչև 13 միավոր
Հաջորդ 25%-ը ստացել է 13-ից մինչև 22 միավոր
Հաջորդ 25%-ը ստացել է 22-ից մինչև 25 միավոր
Ամենաբարձր 25%-ը ստացել է 25-ից մինչև 40 միավոր
 
Գնահատականների կիսողն է 22 միավոր:
 
Պետք չէ ենթադրել, որ եթե Դուք ստացել եք կիսողից ցածր միավոր, ապա Դուք չեք ընդունվի Ձեր նախընտրած ծրագրի համար: Յուրաքանչյուր ծրագրի համար դիմորդների խումբը կարող է էականորեն տարբերվել: Օրինակ նախատեսվում է, որ Հաշվողական գիտություններ բակալավրի ծրագրի և Գործարար կառավարում բակալավրի ծրագրի դիմորդների մաթեմատիկայի քննության գնահատականների միջինը ավելի բարձր կլինի Անգլերեն և հաղորդակցություն բակալավրի ծրագրի դիմորդների միավորներից` չնայած յուրաքանչյուր ծրագիր ընդունված դիմորդներից ոմանք կարող են ստանալ բոլոր դիմորդների գնահատականների միջինից էլ ցածր միավորներ:
 
Հիշեք, որ ՀԱՀ-ը կիրառում է ընդգրկուն մոտեցում ընդունելության որոշումների համար, և քննության գնահատականները գործոններից միայն մեկն է:
 
Եթե կունենաք հարցեր Ձեր գնահատականի մեկնաբանման հարցում, խնդրում ենք դիմել ՀԱՀ ընդունելության բաժին [email protected]: