ՀԱՀ-ի Մաթեմատիկայի Թեստ (English)

Կարևոր տեղեկություն ՀԱՀ Մաթեմատիկայի քննության վերաբերյալ։

ՀԱՀ-ի բակալավրի որևէ ծրագրին դիմելու համար բոլոր ուսանողները պետք է դիմելիս ցույց տան մաթեմատիկայի իմացության իրենց մակարդակը: Նախատեսված է, որ դիմորդները ՀԱՀ-ի` մաթեմատիկայի իմացությունը ստուգող թեստը հանձնեն մինչև հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:

 

ԳՐԱՆՑՎԵԼ ՀԻՄԱ

 

Չեղյալ հայտարարել թեստի գրանցումը

 
Եթե Դուք արդեն գրանցվել եք ՀԱՀ Մաթեմատիկայի քննության համար, բայց Ձեզ անհրաժեշտ է չեղյալ հայտարարել թեստի համար Ձեր գրանցումը, խնդրում ենք էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] with subject header Math Test Cancellation. Էլեկտրոնային նամակում նշեք Ձեր
 
1. ամբողջական անունը
2. թեստի գրանցման ամսաթիվը, որը ցանկանում եք չեղարկել
 
ՀԱՀ-ը կչեղարկվի Ձեր թեստի գրանցումը երեք աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո Դուք կարող եք այցելել գրանցման համար նախատեսված կայքը` գրանցվելու Ձեզ հարմար մեկ այլ ամսաթվով:

 

Կարևոր տեղեկություն ՀԱՀ Մաթեմատիկայի քննության վերաբերյալ։

 

 

Թեստի մասին

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ թեստի վերաբերյալ:

  • Թեստը ներառում է հարցեր ավագ դպրոցի վերջին չորս տարիների ընթացքում անցած թեմաներից` սահմանված ՀՀ մաթեմատիկայի ծրագրով: Թեմաները կարող են դասակարգվել հետևյալ յոթ բաժիններով` թվաբանություն, հանրահաշիվ, երկրաչափություն, եռանկյունաչափություն, ֆունկցիաներ, վեկտորներ և բազմություններ:
  • Թեստը ներառում է բարդության տարբեր մակարդակի 40 բազմակի ընտրության հարցեր:
  • Թեստի տևողությունը 90 րոպե է:
  • Թեստի կա’մ հայերեն, կա’մ անգլերեն լեզվով է: Դիմորդները հնարավորություն կունենան ընտրելու իրենց նախընտրած լեզուն թեստի մեկնարկից առաջ: Նշենք, որ լեզվի ընտրությունը բացարձակապես չի ազդելու քննության արդյունքների վրա:
  • Թեստը համակարգչային է և իրականացվելու է ՀԱՀ-ի լսարաններում:
  • Ճիշտ պատասխանի համար կտրվի 1 միավոր, իսկ սխալ պատասխանի դեպքում կհանվի միավորի 1/4-ը, արդյունքում հնարավոր է գուշակել ճիշտ պատասխանները, սակայն սխալ պատասխանի համար միավոր կհանվի: Հարցին որևէ պատասխան չտալու դեպքում կտրվի 0 միավոր:

 

Թեստի հանձնումը անվճար է, սակայն յուրաքանչյուր դիմորդ կարող է թեստը հանձնել

ոչ ավել, քան երկու անգամ:

 

 

Թեստի համար նախապատրաստվելը

Թեստի համար նախապատրաստվելիս պետք է սկսել ավագ դպրոցի ծրագրում ընդգրկված մաթեմատիկական նյութի վերանայումից: Այնուհետև կարող եք սկսել վարժվել` լուծելով հարցերի տարբեր նմուշ-օրինակներ: Որոշ հարցեր կարող են լինել նման (բայց ոչ նույնը) SAT թեստի հարցերին:

Կարևոր նշում. Սա պարզապես օրինակ է: Իրական քննական հարցաշարում Դուք չեք գտնի սույն
հարցերից և ոչ մեկը: Որպես օրինակ տրված այս հարցերը Ձեզ համար պետք է ծառայեն միայն որպես
ուղեցույց, թե ինչպիսի հարցեր կարող են ընդգրկված լինեն քննության հարցաշարում: Հարցերի ոչ
բոլոր տիպի նմուշներ են ընդգրկված սույն օրինակում:

 

 

Թեստի մեկ նմուշ-օրինակ հասանելի է այստեղ. ՀԱՀ Մաթեմատիկայի թեստի նմուշ-անգլերեն | ՀԱՀ Մաթեմատիկայի թեստի նմուշ-հայերեն

 

Թեստի պատասխանները հասանելի են այստեղ. ՀԱՀ Մաթեմատիկայի թեստի նմուշ-պատասխաններ

 

Դուք կարող եք նաև գրանցվել մեր կայքում` էլեկտրոնային փոստով շաբաթական մեկական մաթեմատիկայի հարցի նմուշ ստանալու համար:

 

 

Տեղեկություն գրանցման մասին

Դուք կարող եք գրանցվել թեստի համար`լրացնելով առցանց գրանցման ձևը կամ անձամբ այցելելով ՀԱՀ Հատուկ դասընթացների բաժին (Հիմնական մասնաշենք, 109 սենյակ, հեռ: (+37410)51-27-06):

 

ԳՐԱՆՑՎԵԼ ՀԻՄԱ

 

Թեստի համար գրանցվելու համար անհրաշեժտ կլինի Ձեր անձնագրի առաջին էջի պատճենը: Առցանց գրանցվելու դեպքում Ձեզնից կպահանջվի գրանցման էջում բեռնել անձնագրի սկանավորված պատճենը:

 

Թեստի համար գրանցվելուց հետո Դուք կստանաք հաստատման ձև: Դուք պետք է կցեք այս հաստատման ձևը բակալավրիատի Ձեր դիմումին:

 

Նրանք, ովքեր խնդիրներ կունենան գրանցման հետ, խնդրում ենք դիմեն ՀԱՀ Հատուկ դասընթացների բաժին (Հիմնական մասնաշենք, 109 սենյակ, հեռ: (+37410)51-27-06):

 

 

Թեստի հանձնման ամսաթվերը

Թեստը անցկացվելու է շաբաթ օրերին`(ամսաթվերը նշված են ստորև ներկայացված աղյուսակում) առավոտյան ժամը 10-ին: Թեստ հանձնողներին խնդրում ենք իրենց թեստի հանձնման օրը ներկայանալ ՀԱՀ Հիմնական շենք:

 

Դեկտեմբեր, 2012

1, 8

Հունվար, 2013

26

Փետրվար, 2013

2, 9, 16, 23

Մարտ, 2013

2, 9, 16, 23, 30

Ապրիլ, 2013

6, 13

 

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել (+37410) 51-27-97,
Email: [email protected]