Վարորդական ծառայություն մատուցելու մրցույթ, Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամ
Դիմումների ընդունման վերջնաժամկետը` 2022թ. հուլիսի 29-ը, ժամը 17:45
Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամը հայտարարում է վարորդական ծառայություն մատուցելու մրցույթ: Դիմողներին ներկայացվում են հետևյալ պահանջները`
- ունենալ առնվազն երեք տարվա վարորդական մասնագիտական աշխատանքային փորձ,
- ծառայություն մատուցել սեփական օգտագործման մարդատար ավտոմեքենայով (շարժիչի աշխատանքային ծավալը առնվազն 2լ., արտադրման տարեթիվը՝ ցանկալի է 2010թ.-ից բարձր),
- անգլերենի իմացությունը ցանկալի է,
- ցանկալի է գրանցված լինել որպես անհատ ձեռներեց:
Ցանկացողները կարող են իրենց ռեզյումեն`ուսման և աշխատանքային փորձի մասին տեղեկությունները, անհատ ձեռներեցի և վարորդական իրավունքի վկայականների պատճենները ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով` [email protected] կամ ներկայացնել Երևան, Մարշալ Բաղրամյան 40, մինչև 2022թ. հուլիսի 29-ը, ժամը 17:45-ը: Միայն ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:
Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամը իր գործունեության մեջ խստորեն հետևում է զբաղվածության ոլորտում հավասար իրավունքների ապահովման և ոչ-խտրական քաղաքականության սկզբունքներին