Բիզնես-դասընթացավար
Բիզնես-դասընթացավար՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետի Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագրում
Դիմելու վերջնաժամկետ՝ փետրվարի 2, 2024
Ընդհանուր նկարագրություն
ՀԱՀ ՁԱՈ ծրագիրը փնտրում է բիզնես դասընթացավար՝ 60-ժամյա «Ձեռնարկատիրական հմտություններ» դասընթացն իրականցնելու համար։ Դասընթացը ՁԱՈ ծրագրի կրթական բաղադրիչի հենասյուն առարկաներից մեկն է և ծրագրի դիմորդներին (առողջապահության ոլորտում ներկա և ապագա ձեռներեցներին) տալիս է ձեռներեցության և բիզնեսի պլանավորման հիմնարար գիտելիքներ։ Դասընթացն իրականացվում է հայերենով, տարվա մեջ երկու անգամ (գարուն, աշուն), աշխատանքային օրերի երեկոյան ժամերին և ոչ աշխատանքային օրերին՝ ծածկելով շաբաթական առավելագույնը 10 ժամ։
Ծրագրի մասին
ՁԱՈ ծրագիրը նպատակ ունի բարձրացնել որակյան առողջապահական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի փոքր մարզային քաղաքներում և գյուղական համայնքներում՝ աջակցելով ոլորտի ձեռներեցներին հիմնել կամ ընդլայնել իրենց մասնավոր գործունեությունը։ Ծրագրի հիմնական բաղադրիչները ներառում են ձեռներեցության և բուժօգնության որակի ոլորտներում կրթության տրամադրումը, ֆինանսական աջակցությունը և շարունակական մասնագիտական աջակցությունը (ավելին՝ eih-trdp.aua.am, fb.com/ eih.trdp)։
ՁԱՈ ծրագրի բիզնես-դասընթացավարի պարտավորությունները
- Իրականացնել «Ձեռնարկատիրական հմտություններ» դասընթացի բոլոր բաղադրիչները, ներառյալ՝
- բիզնես ներածություն,
- բիզնես կտավ,
- մարքեթինգ և շուկայի վերլուծություն,
- ֆինանսական պլանավորում,
- գործառնական ծրագիր,
- Հայաստանի բանկային և հարկային համակարգ։
- Օգնել ծրագրի մասնակիցներին կազմել իրենց բիզնես-ծրագրերը։
- Հանդես գալ որպես բիզնես խորհրդատու ծրագրի շահառուների համար։
Պահանջվող որակավորումները և հմտությունները
- Համապատասխան կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում (բիզնես կառավարման (MBA) կամ տնտեսագիտության ոլորտներում մագիստրոսի աստիճանը խրախուսվում է):
- Ուսուցանման փորձ:
- Գերազանց հաղորդակցման հմտութոյւններ և աշխատանքային էթիկա:
- Պատասխանատվություն ստանձնելու կարողություն, ճկունություն և թիմային աշխատանք:
- Գերազանց համակարգչային հմտություններ (MS Office գործիքակազմ):
- Հայերենի մասնագիտական իմացություն (անգլերենի լավ իմացությունը խրախուսվում է):
- Ռազմավարական մտածողություն (strategic thinking) և Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՁԱՈ ծրագի լավագույն շահերից բխող գործունեություն ծավալելու պատրաստակամություն։
Եթե հետաքրքրված եք, խնդրում ենք մինչև սույն թվականի փետրվարի 2-ը ուղարկել Ձեր ինքնակենսագրականը [email protected] էլ․ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «ՁԱՈ բիզնես-դասընթացավար» տեքստը։
Հարցերի դեպքում ազատ զգացեք կապ հաստատել ՁԱՈ ծրագրի համակարգող Աստղիկ Աթանյանի հետ՝ [email protected], +37455 050 164 կոնտակտային տվյալներով։