Blog

Ջեռուցման-հովացման համակարգի օպերատոր

 

Աշխատանքային պարտականություններ

  • Ընդունել և հանձնել հերթափոխը համաձայն հրահանգների:
  • Մշտապես հսկողության տակ պահել չիլլերի, գործող կաթսաների և պոմպերի աշխատանքը:
  • Անհրաժեշտության դեպքում ապամոնտաժել կամ մոնտաժել հովացման-ջեռուցման համակարգի վերանորոգված կամ փոխարինվող սարքավորումները:
  • Հայտնաբերված թերությունների մասին անմիջապես տեղեկացնել պատասխանատու անձին:
  • Հնարավորության սահմաններում վերացնել հայտնաբերված թերությունները և գրանցել դրանք թերությունների գրքում:
  • Հսկել կաթսայատան սանիտարական վիճակը:
  • Անհրաժեշտության դեպքում կատարել անմիջական ղեկավարի կողմից սահմանված այլ հանձնարարություններ:

 

Պահանջներ

  • Համապատասխան մասնագիտական կրթություն,
  • Կաթսայատան շահագործման իրավունքի վկայական,
  • Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ:

Ցանկացողները կարող են իրենց ռեզյումեն`ուսման և աշխատանքային փորձի մասին տեղեկությունները, ուղարկել հետևյալ էլեկտրոնային  հասցեով` [email protected] կամ ներկայացնել Երևան, Մարշալ Բաղրամյան 40: Միայն ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:

Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամը իր գործունեության մեջ խստորեն հետևում է զբաղվածության ոլորտում հավասար իրավունքների ապահովման և ոչ-խտրական քաղաքականության սկզբունքներին