Ջեռուցման-հովացման համակարգի օպերատոր
Աշխատանքային պարտականություններ
- Ընդունել և հանձնել հերթափոխը համաձայն հրահանգների:
- Մշտապես հսկողության տակ պահել չիլլերի, գործող կաթսաների և պոմպերի աշխատանքը:
- Անհրաժեշտության դեպքում ապամոնտաժել կամ մոնտաժել հովացման-ջեռուցման համակարգի վերանորոգված կամ փոխարինվող սարքավորումները:
- Հայտնաբերված թերությունների մասին անմիջապես տեղեկացնել պատասխանատու անձին:
- Հնարավորության սահմաններում վերացնել հայտնաբերված թերությունները և գրանցել դրանք թերությունների գրքում:
- Հսկել կաթսայատան սանիտարական վիճակը:
- Անհրաժեշտության դեպքում կատարել անմիջական ղեկավարի կողմից սահմանված այլ հանձնարարություններ:
Պահանջներ
- Համապատասխան մասնագիտական կրթություն,
- Կաթսայատան շահագործման իրավունքի վկայական,
- Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ:
Ցանկացողները կարող են իրենց ռեզյումեն`ուսման և աշխատանքային փորձի մասին տեղեկությունները, ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով` [email protected] կամ ներկայացնել Երևան, Մարշալ Բաղրամյան 40: Միայն ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:
Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամը իր գործունեության մեջ խստորեն հետևում է զբաղվածության ոլորտում հավասար իրավունքների ապահովման և ոչ-խտրական քաղաքականության սկզբունքներին