Blog

Պաշտոնը՝  Բանվոր

 

Դասակարգումը՝   Շենքի շահագործման տեխնիկ, I մակարդակ

Բաժինը՝   Շենքի շահագործման բաժին, ՀԱՀ Հիմնադրամ՝ ՀՄ, և

Փարամազ Ավետիսյան՝ ՓԱՄ, մասնաշենքեր Մարշալ                                    

 Բաղրամյան 40/40ա

 

Կազմակերպությունը՝  Հայաստանի ամերիկյան համալսարան հիմանդրամ

Պարտականություններ

  1. Մասնակցում է շենքի սպասարկման և շահագործման աշխատանքներին:
  2. Կատարում է բանվորական աշխատանքներ շենքում, հարակից տարածքներում և օժանդակ շինություններում:
  3. Անհրաժեշտության դեպքում կատարում է բանվորական աշխատանքներ ՀԱՀ մյուս մասնաշենքերում։
  4. Անհրաժեշտության դեպքում կատարում է բանվորական աշխատանքներ դասախոսական կազմի բնակարաններում։
  5. Տեղափոխում է բեռներ ՀԱՀ տարածքում։
  6. Ձմռան ընթացքում կատարում է ձնամաքրման աշխատանքներ շենքին հարող տարածքում, աստիճանների վրա, աստիճանահարթակներում և այլ հարակից տարածքներում, ըստ անհրաժեշտության և հանձնարարականների։
  7. Աջակցում է շենքին հարող այգին և կանաչ տարածքը մշակելուն՝ կատարելով ոռոգման, ծառերի և թփերի էտմա, խոտածածկ տարածքի հնձման և խնամքի աշխատանքներ։
  8. Անհրաժեշտության դեպքում կատարում է անմիջական ղեակավարի կողմից սահմանված այլ համանման հանձնարարություններ։

 

Գիտելքիներ ու հմտություններ

Պահանջվող նվազագույն կրթությունը՝    միջնակարգ

Լեզուների իմացությունը՝  Հայերեն (լավ), անգլերեն (սահմանափակ)

Ուսուցման անհարաժեշտությունը՝ Անգլերեն (տարրական գիտելիքներ)

 

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Ոչ մի

Աշխատանքային պայմաններ, սարքեր և սարքավորումներ,

Մանսագիտական սարքեր և սարքավորումներ։ Աշխատողն ապահովված է աշխատանքի նորմաները կատարելու համար համապատասխան նորմալ աշխատանքային պայմաններով (համապատասխան մեխանիզմներով, սարքավորումներով, աշխատանքի այլ միջոցներով, տեխնիկական փաստաթղթերով, անհրաժեշտ նյութերով, գործիքներով, էլեկտրաէներգիայով, գազով, ջեռուցմամբ, օդափոխությամբ):

Ենթակա (հաշվետու) է 

Շենքի պարետին

 

Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսգրականը՝ ուսման և աշխատանքային փորձի մասին տեղեկությունները ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝  [email protected]։ Միայն ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։

Հայաստանի ամերիկյան համալսարան հիմանդրամը իր գործունեության մեջ խստորեն  հետևում է զբաղվածության ոլորտում հավասար իրավունքներնի ապահովման և ոչ-խտրական քաղաքականության սկզբունքներին։